«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին «Լիվերպուլ» տեղափոխվելու հավանականության մասին:
Մարզիչը հերքել է այն հնարավորությունը, որ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կտեղափոխվի «Լիվերպուլ»:
«Մեսսի՞ն: Ո՞վ չէր ցանկանա իր կազմում ունենալ Մեսսի, բայց այդ թվերը մեզ համար չեն, իսկ եթե անկեղծ լինենք, նա շատ լավն է: Ակնհայտ է, որ նա մեծ օգուտ կարող է տալ «Ման. Սիթիին»: Դրանից հետո նրանց հաղթելը կբարդանա: ԱՊԼ-ն ևս կշահի այդ հնարավոր տրանսֆերից, բայց դժվար է Մեսսիին այստեղ պատկերացնել»,-ասել է Կլոպը:
Մարզիչը հավելել է, որ Մեսսին այլ լիգայում չի խաղացել և ֆուտբոլն այլ լիգաներում այլ է:
«Շատ կցանկանամ նրան այստեղ տեսնել, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,-ասել է Կլոպը:
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:
