fbpx
Աշխարհ

Ես վստահում եմ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:

Լուկաշենկոն նշել է, որ վստահում է ռուսական պատվաստանյութին, քանի որ Վլադիմիր Պուտինի ընտանիքի վրա նույնպես փորձարկվել է պատվաստանյութը:

«Նրանք շատ լրջորեն են փորձարկումների փուլերն անցել: Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը:

Այս մասին հայտնում է belta.by-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ