Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը անդրադարձել է Արթուր Վանեցյանի հայտարարություան, որը վերաբերում էր Հայաստանում «Սորոսի» հիմնադրամին։ Այդ մասին նա ասել է այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Սասուն խաչատրյանը մասնավորապես նշել է, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել և չի կարող Վանեցյանին կանչել հարցաքննության:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը այն հարցին, թե արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է, պատասխանել էր.
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
