«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի «Դինամոյի» դեմ խաղում։
«Ատալանտան» լավ ֆուտբոլ է խաղում, նրանք մրցաշարային աղյուսակում գտնվում են «Յուվենտուսի» և «Ինտերի» կողքին: «Դինամոն» նրանց 4-0 հաշվով հաղթեց: Սա նախազգուշացում է մեզ համար, որ վաղը զգույշ լինենք:
Ես շատ եմ ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան, բայց եթե չհաղթեմ դա չի փոխի իմ կյանքը։ Ես ինքնասպան չեմ լինի։
Պրեմիեր լիգան երկրպագուների համար ամենակարևորն է: Առաջին հերթին նրանք ցանկանում են Պրեմիեր լիգայի երրորդ տիտղոսի նվաճումը, և միայն դրանից հետո առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում:
Իրականությունն այն է, որ մեր ակումբը նախկինում այս մակարդակի վրա չէր։ Մենք դեպի առաջ քայլեր ենք անում», – ասել է իսպանացի մասնագետը։