«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է այս մրցաշրջանի մասին։
Նա հայտնել է, որ այս մրցաշրջանում ցանկանում է ինչ-որ տիտղոս նվաճել:
«Մենք պետք է այս մրցաշրջանում ինչ-որ բան հաղթենք: Ես ուղղակի ցանկանում եմ հաղթել ինչ-որ մրցաշարում: Չեմ սիրում խաղալ ու չհաղթել: Ես շատ վատ եմ ընդունում պարտություններ: Ամեն անգամ երբ խաղում եմ, ցանկանում եմ հաղթել: Անհրաժեշտ նախադրյալներ կան, որ մենք
կհասնենք ցանկալի արդյունքի:
Պայքարում ենք Եվրոպա Լիգայում: Պայքար կա նաև ԱՊԼ-ում: «Սիթին» դեռ չի ապահովել չեմպիոնությունն ու մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ»,-ասել է Պոգբան: