Մայիսի 22-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան հայտարարությունն արել էր, ասել էին՝ աշխատանքային քննարկմանը ԲՀԿ-ն չի մասնակցի ավելորդ շահարկումներից խուսափելու համար:
«Հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, ուզում եմ վերահաստատել՝ ինչ որոշում որ կայացնեք քննարկման արդյունքում, շահառուների հետ հանդիպելով՝ պատասխանատվությունը կրելու եք դուք: Մենք համաձայն ենք ձեր որոշման հետ»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց. «Չեմ ուզում հարցերով ծանրաբեռնել, հետևանքների մասին կխոսենք հետո, ես վստահ եմ, որ ճիշտ ուղղությամբ չի գնում»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն արձագանքեց, որ իրենք ինքնարժեքի չափով տեղ ունեին տուրքը նվազեցնելու:
