Խորհրդարան
18:50 22/05/2019

67 բժշկական կազմակերպություն չի համապատասխանել չափանիշներին, սակայն ստացել է լիցենզիա

Մայիսի 22-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարվել է, որ օրակարգում Հաշվեքննիչ պալատի եզրակացությունների քննարկումն է՝ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման, նաև առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանն նշել է, որ կարևորվել է այն խնդիրը, որ նշված չէ, թե բժշկական սարքավորումներն ինչ ժամկետով պետք է լիցենզավորվեն, հետևաբար` բժշկական կազմակերպությունները կարող են օգտվել դրանից և ներմուծել հին կամ ոչ պիտանի սարքավորում:

Որպես խնդիր՝ մատնանշվել է նաև մասնագիտական որակավորումները ստուգող հանձնաժողովների գործունեության բացակայությունը: Դրանք պետք է լինեն առողջապահական կազմակերպությունների մասնագետների որակները ստուգելու համար, մինչդեռ այդ կառույցները չկան, բացի դրանից՝ մի շարք բժշկական կազմակերպությունների լիցենզիաները ենթակա են մերժման, սակայն տրվել է լիցենզիա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

67 բժշկական կազմակերպություն չի համապատասխանել չափանիշներին, սակայն ստացել է լիցենզիա:

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, արձագանքելով Հաշվեքննիչ պալատի եզրակացություններին, ասել է, որ իրենք արդեն հանձնարարականներ են ուղարկել բժշկական կազմակերպություններին սարքավորումները թարմացնելու և լիցենզավորման պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ