Չեմպիոնական մրցավազք Ֆրանսիայում․ Լիլը կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆրանսիայի ֆուտբոլի գլխավոր առաջնությունում՝ Լիգա-1-ում նույնպես ընթանում է չեմպիոնական թեժ պայքար։

Առաջնության 34-րդ տուրում շատ կարևոր հանդիպում են անցկացրել «Լիոնն» ու «Լիլը» (գլխավորում է աղյուսակը)։

«Լիոնը», որը չեմպիոնական մրցավազքի հիմնական մասնակիցներից է, շատ լավ սկսեց հանդիպումը ու առաջին կեսի վերջնամասի դրությամբ հաղթում էր 2-0 հաշվով։ Բայց «Լիլին» հաջողվեց, այնուամենայնիվ, 2-րդ կեսից առաջ մեկ գնդակ հետ բերել։

Երկրորդ խաղակեսում արդեն խաղային առավելությունն ամբողջությամբ թեքվեց առաջատար «Լիլի» կողմ։ Ու ճնշումը տվեց իր արդյունքը․ նա հաշիվը հավասարվեց, իսկ հանդիպման վերջում էլ արդեն ակումբը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։

Արդյունքում՝ «Լիլը» քամբեք իրականացրեց ու կամային հաղթանակի շնորհիվ 73 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ «Լիոնն» ունի վաստակած 67 միավոր ու 4-րդ հորիզոնականում է։

Ամենաթարմ