«Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոթասը մեկնաբանել է իր և Լյուիս Հեմիլթոնի պայքարը չեմպիոնության համար։
«Դեռ անգամ մրցաշրջանի միջնամասը չէ։ Մրցաշարում կարող է շատ բան տեղի ունենալ։ Թվում է, որ չեմպիոնության համար պայքարը ընթանում է իմ և Լյուիսի միջև։ Ես հիմա կենտրոնացած եմ միայն ինձ վրա և, թե ինչպես կարող են առաջ անցնել Լյուիսից։
Երբեմն ինժեներները կարող են օգնել ինձ փոխել իրավիճակը՝ հենվելով որոշակի տվյալների վրա։ Լյուիսը արագ է դանդաղ շրջադարձերում և լավ է տիրապետում անիվներին։ Տվյալները ցույց են տալիս, թե ես որտեղ պետք է ինձ ավելի լավ դրսևորեմ, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ կախված է միայն ինձնից», – Բոթասի խոսքերը մեջբերում է Racingnews365-ը։
Այս պահին Հեմիլթոնը Բոթասից առաջ է 39 միավորով։