Дом-2 նախագծի մահացած մասնակից Անաստասիա Կոչերվեի ծնողները ժամանել են Սանկտ Պետերբուրգ, սակայն չեն կարողացել ճանաչել դիակը, որը ենթադրաբար պատկանում է իրենց դստերը, հայտնում է Фонтанка լրատվականը՝ հղում տալով ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության տվյալներին և հավելում, որ քննիչները նախատեսում են գենետիկական թեստ նշանակել նույնականացման նպատակով:
Վերոնշյալ որոշումն էլ թույլ չի տվել ծնողներին՝ տեսնել դիակը:
Ենթադրությունն այն մասին, որ Ֆիննական ծոցի ջրերում հայտնաբերվածը Дом-2 նախագծի մասնակիցն է, նրա նածին գործընկեր Օլեսյա Մալիբուինն է, ով նաև հայտնել է կասկածյալի կալանավորման մասին: Սանկտ Պետերբուրգում ՌԴ Քննչական կոմիտեն սակայն, կասկածյալի կալանավորման մասին լուրը չի հաստատել: