«Լուսավոր Հայաստանը» չի միանա քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նա նշել է, որ նման որոշում է կայացվել կուսակցության խորհրդի նիստում՝ խորհրդի կողմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, որը նախաձեռնելու ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը։

