ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողենրի հետ զրույցում նշեց, որ մարտի մեկի գործով արդեն կա առաջին մեղադրյալը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1- ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին:
«Չենք նշելու` ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա սկզբունք է, և ես այդ սկզբունքին հիմա էլ չեմ դավաճանի: Ովքեր այս քրեական գործով ինչ-որ կերպ առնչվել են այս դեպքերին, բոլորը հարցաքննվելու են: Ինչ կարգավիճակով, ինչ հարցերի շուրջ ու երբ, այդ հարցերին չեմ կարող պատասխանել»,- ասել Սասուն Խաչատրյանը:

