«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Կադիսի» հետ արտագնա ոչ-ոքին։
Նա նշել է, որ թիմը լավ խաղաց, բայց քիչ էին կրեատիվ գործողությունները։
Կումանի խոսքով՝ իրենց չէր հերիքում վերջին փոխանցումը։
«Բարսայի» մարզիչն ասում է, որ մտածում էին՝ կխփեն գոլ, բայց դա չստացվեց, իսկ եթե գոլ չես խփում, չես կարող հաղթել խաղում։
Հիշեցնենք, որ «Կադիսում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։