Քաղաքականություն

Չեղարկվել է արցախցիների Երևանում կայանալիք հանդիպումը

Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է արցախցիների հետ Երևանում կայանալիք իր հանդիպումը։
Այս մասին նա գրել է իր Facebook-ում.

Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:

Բոլորիս մաղթում եմ առողջություն:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/493544038009641/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ