ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել է կորոնավիրուսի պատճառով

Ամենադիտվածներ

Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել Փաշինյանի հայտարարության առնչությամբ

Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով և դատարաններից ստացված դիմումների հիման վրա հեաձգվել է  այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Այս մասին տեղեկացրել  է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք՝  Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ