Չեխիայում 300 օդաչուներ կամավորության սկզբունքով կօգնեն բժշկական սարքավորումներ տեղափոխել

Ամենադիտվածներ

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. 7-րդ գումարման ԱԺ-ի հերթական նիստը

Չեխիայում 300 օդաչուներ միավորել են իրենց ջանքերը և մասնավոր ինքնաթիռներով պատրաստվում են ամբողջ երկրին բժշկական սարքեր մատակարարել: Այս նախագիծը, որը կոչվել է «Օդաչուները՝ ժողովրդին» իրականացվելու է կամավորության հիմունքներով: Օդաչուները սեփական միջոցներով են վճարելու իրենց ինքնաթիռների վառելիքի դիմաց:

Նախագծի հիմնական նպատակը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում երկրի իշխանություններին օգնելն է` երկու ժամվա ընթացքում երկրի ցանկացած կլինիկա և այլ վայրեր անհրաժեշտ ապրանքներ փոխադեն:

Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ