Մարտի 16-ից Չեխիայում սահմանվել է համազգային կարանտին, որի հետ կապված կառավարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց խիստ անհրաժեշտության տանից դուրս չգալ, իսկ փողոցներում շրջել պաշտպանիչ դիմակներով:
Դիմակներ կրելը պարտադիր պայման է երկրում, իսկ այն քաղաքացիները, ովքեր կխախտեն այս օրենքը կտուգանվեն մինչև 3 մլն կրոնի՝ (մոտ 130 000 դոլարի) չափով:
Այսպիսով չնայած, այս օրենքի խստությանը չեխական քաղաքներում շատ քաղաքացիններ են տուգանվել դիմակ չկրելու պատճառով, այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան։
Նշենք, որ COVID-19-ով վարակվածների թիվը Չեխիայում շաբաթ օրը հասել է 925-ի, նրանցից 5-ը ծանր վիճակում են։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։