«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Արքայական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
Մարզիչը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում:
«Հիմա ունեմ պայմանագիր «Ռեալի» հետ, այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ֆուտբոլում։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- ասել է Զիդանը:
Հայտնենք, որ Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։