ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Նա ասաց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված ճգնաժամը վերջացել է, փակվել է։ Փաշինյանի խոսքով՝ առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կարևոր մի բան։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան։
Վերջում Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը թեկնածուների մասին որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում։
