fbpx
Քաղաքականություն

«Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբերի հեղինակավոր ազդեցությունները և այլն», – Հրանուշ Խառատյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանուշ Խառատյանը հայտարարել է.

«Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբերի հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելու և դրանով ազդելու որոշումների ընդունման վրա», – ասաց Հրանուշ Խառատյանը։

«Մեր հասարակությունն, իհարկե, փորձ ունի, փորձ ունի նաև ծանր հիասթափությունների, դրանք հաղթահարելու և դրանով ապրելու։ Էականն այն է, թե ինչպես է հանրային մեծամասնությունը կարողանալու ազդել։ Նիկոլ Փաշինյանը հիմա անընդհատ հայտարարում է, որ «Իմ քայլը» և հեղափոխությունը նշանակում է ժողովրդի իշխանություն։ Հիմա եթե նա ենթադրում է, որ ժողովրդի իշխանությունը բացառապես այդ մարդկանց քվեարկությունն է լինելու, մենք այդտեղ իսկապես մտածելու խնդիրներ ունենք», – նշել է Հրանուշ Խառատյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ