Վրաստանը Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ չի բացի․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու տարբերակի մասին։

Նա նշել է, որ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը պետք է պահպանի հանգստություն ու կայունություն և նպաստի տարածաշրջանի զարգացմանը։

Վրաստանի ղեկավարի խոսքերը փոխանցում է Sputnik Georgia-ն։

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Կիևը տարբեր ձևերով մեղադրել է Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու ու այդ կերպ ՌԴ-ին պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար, ինչը Վրաստանը չի ընդունել։

Ամենաթարմ