fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի պատասխանը մեզ չի բավարարել․ Լավրովը՝ Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արձագանքից։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Լավրոն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանը 2 մասից է բաղկացած ու իրենց առաջարկած 3 առանցքային խնդիրների՝ ՆԱՏՕ-ի չընդլայնման, հարվածային սպառազինության չտեղակայման և Եվրոպայում ռազմական և ռազմատեխնիկական կոնֆիգուրացիայի վերադարձի՝ 1997 թվականի դիրքորոշման, պատասխանը եղել է բացասական ու այն չի կարող բավարարել Ռուսաստանին։

ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պատասխանն իրենք ստացել են հունվարի 25-ին, բայց իրենց առավել հետաքրքիր է ԱՄՆ-ի պատասխանը։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանն արդեն 10 էջանոց նախագիծ է ձևակերպել, որով պատասխանելու է Վաշինգտոնի ու Բրյուսելի առաջարկներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ