«Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս բանակցություններ չի վարում ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու կամ թարմացնելու առթիվ։
Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա նշում է, որ «Յուվեում» սպասում են Ռոնալդուի վերջնական որոշմանը՝ մնու՞մ է Ռոնին ակումբում, թե՞ ամռանը հեռանում է։
Ռոմանոն գրում է նաև, որ թուրինյան ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ստանել Ռոնալդուի մասով։
Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։