Սեպտեմբերի 27 –ին Բեռլինում նշանակված հայտնի մարաթոնը չի կայանա։ Բանն այն է, որ քաղաքային իշխանությունները մինչև հոկտեմբերի 24 –ը արգելել են բազմամարդ հավաքույթները։ այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Բեռլինյան մարաթոնում 2018թ․ գրանցվել է համաշխարհային ռեկորդ։ Այն սահմանել է քենիացի Էլիուդ Կիպչոգեն՝ 2 ժամ 1 րոպե 39 վրկ․։ Անցյալ տարի այդ ցուցանիշին գրեթե մոտեցել է Եթովպիայի վազքի լեգենդ Քենենիս Բեկելեն, որն ընդամենը 2 վայրկյանով է հետ մնացել ռեկորդակրից 2:01:41:
Համաշխարհային համաճարակի պատճառով արդեն հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները։
Բեռլինում անցկացվող միջոցառումը աշնանային առաջին վազքարշավն է` Չիկագոյի և Նյու Յորքի մրցումներից առաջ։ Անցյալ տարի այդ մարաթոնին մասնակցել են 62 հազար 444 վազորդներ։
