fbpx
Սպորտ

Մեսսին չի մասնակցի Օսերի հետ հանդիպմանը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կկարողանա միանալ Արգենտինայի հավաքականին մինչև Աշխարհի առաջնությամբ պայմանավորված միջազգային դադարը, հաղորդում է Toda Pasion-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա արգենտինացու պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս նրան նախապես մեկնել իր երկրի հավաքականի ճամբար։

Նշվում է, որ Մեսսին Արգենտինայի հավաքականին կիմանա նոյեմբերի 7-ին։ Այսպիսով, նա բաց կթողնի «Օսերի» հետ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղը, որը նախատեսված է նոյեմբերի 13-ին։

Մեսսին ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ