Չիլիի՝ ռադարների էկրանից անհետացած C-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում 38 մարդ է եղել, կործանված են ճանաչել: Այս մասին Twitter-ի էջում գրել է երկրի ռազմաօդային ուժերը։
Այս որոշումը կայացվել է անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց:
Չիլիի ՌՕՈՒ-ն, ինչպես նաև ազգային ու օտարերկրյա ինքնաթիռները վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով:
C-130-ը մեկներլ էր Պունտա Արենաս քաղաքի «Չաբունկո» բազայից, որը երկրի հարավում է։ Այն ուղևորվում էր Անտարկտիկայի ավիաբազա: Օդանավում անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր է եղել:
Օդանավը տեղափոխում էր նավթատարի սպասարկման համար անձնակազմի, որը վառելիք է մատակարարում բազաներից մեկին:
