Russia Today-ի հաղորդմամբ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 7 շաբաթ է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ցույցերը:
Ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ ոստիկանությունը դրան պատասխան , ջրցան մեքենաներ է գործի դրել:
Ցուցարարները բուռն են արձագանքել ոստիկանների գործողություններին՝ ասելով, որ դրանց հետևանքով ավելի քան 230 մարդ ստացել է աչքի շրջանում վնասվածքներ: Ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունն են ցույց տվել տուժացներին՝ հատուկ փակելով իրենց մի աչքը:
Չիլիում ցույցերի առիթ էր դարձել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: