Չինաստանը պատրաստ է ամրապնդել հաղորդակցությունը, վստահությունը և խորացնել համագործակցությունը Կանադայի հետ՝ նոր պայմաններում երկկողմ հարաբերությունները կայուն և առողջ հունով առաջ մղելու համար։ Հունվարի 15-ին Պեկինում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի այցը Չինաստան՝ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ, շրջադարձային է եղել երկկողմ հարաբերությունների համար։
Վան Ին նշել է, որ ներկայումս աշխարհը խորը և բարդ փոփոխությունների է ենթարկվում, և Չինաստան-Կանադա հարաբերությունների ազդեցությունը դուրս է գալիս երկկողմ շրջանակներից։ Նա կոչ է արել, որ երկու երկրները առկա հարցերը լուծեն փոխադարձ հարգանքի հիման վրա և կենտրոնանան համագործակցության օրակարգի վրա։ Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդն իր հերթին ընդգծել է, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին։
Վարչապետ Քարնին նշել է, որ իր այցը նշանավորում է նոր համագործակցության սկիզբ, և նա հավատում է, որ երկու երկրները կարող են վերականգնել իրենց հարաբերությունները՝ լուծելով առևտրային խնդիրները և ստեղծելով նոր հնարավորությունների հարթակներ։

