Չինաստանում գործող McDonald’s ռեստորանների ցանցում սովորական աթոռները փոխարինվում են ստացիոնար հեծանիվներով՝ մարզումները խրախուսելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, սոցցանցում վերջին մեկ շաբաթում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հեծանիվները կիրառվում Գուանդուն նահանգի սննդի ցանցի կետերում:
Հեծանիվները պատրաստված է վերամշակված պլաստիկից: Նորույթները հաճախորդներին ոչ միայն զուգահեռաբար մարզվելու և սնվելու ընթացքում կալորիաներ այրելու հնարավորություն են տալիս, այլև սմարթֆոնները լիցքավորելու արտադրվող էներգիայով:
Ընկերությունը տեղեկացրել է, որ նման «կանաչ վերալիցքավորող հեծանիվներ» տեղակայվել են Գուանդունում և Շանհայում գտնվող երկու ռեստորանում: Դրանց ընդհանուր թիվը հասնում է 10-ի: