Չինաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսային հիվանդությամբ մահացածության դեպք չի գրանցվել, իսկ վարակվածների թիվը ավելացել է 46-ով, այս մասին հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
Վիրուսի տարածման ամբողջ ժամակահատվածում առողջացել է վարակվածների 94,5 տոկոսը: Ապրիլի 15-ին արձանագրվել է առողջացման 76 դեպք
Ցուցանիշները փաստում են, որ երկում նվազել են վարակման դեպքերը: Կառավարությունը շարունակում է պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները: Գործում են հատուկ կանոններ, որոնք կարգավորում են հանրային վայրերում վարքագիծը:
Վարակվածների մեծամասնությունը ժամանում է արտասահմանից, միայն նախորդ օրը՝ 34 մարդ: Չինաստանում ընդհանուր գրանցվել է արտասահմանից եկած 1 534 վարակակիր, որոնցից 636-ն արդեն ապաքինվել է:
Հայտնենք, որ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2 մլն մարդ, գրանցվել է 124 հազարից ավելի մահվան դեպք:
Աղբյուրը` thehindu.com: