Չինաստանի Գուանդուն նահանգում 13 մարդ է տուժել ավտովթարից։
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 8:50-ին, Գուանչժոու քաղաքի խաչմերուկներից մեկում։ Ավտոմեքենան ճանապարհն անցել է լուսացույցի կարմիր լույսի ժամանակ, վրաերթի ենթարկել հետիոտներին և բախվել ևս երկու մեքենաների: Այս մասին նշվում է տեղական ոստիկանության հաղորդագրությունում:
Ըստ տեղեկության՝ պատահարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Ավտոմեքենայի վարորդն, ինչպես պարզվել է, 45-ամյա կին է։ Նրան ձերբակալել են:
Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները: