Չինաստանում ևս հորդառատ անձրևները հանգեցնում են աղետալի իրադարձությունների, ինչպես վերջին շրջանում Եվրոպայում է։
Չինաստանի Չժենչժոու քաղաքում առատ տեղումների հետևանքով տարհանվել է շուրջ 200 հազար մարդ, իսկ 6000 հազար ծառայողներ մասնակցում են փրկարարական աշխատանքներին։
Այս մասին հայտնում է CGTN պետական հեռուստաալիքը։
Տեղումների հետևանքով հեղեղվել է նույնիսկ մետրոն, բայց փրկարարներին հաջողցել է տարհանել ուղևորներին։
Նշվում է նաև առնվազն 12 զոհի մասին։