CGTN

  • Չինաստանում ավտոբուս է ընկել գետը․ 13 հոգի անհետ կորած են

    Չինաստանում ավտոբուս է ընկել գետը․ 13 հոգի անհետ կորած են

    Չինաստանի Հեբեյ նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 51 աշխատող տեղափոխող ավտոբուսը ընկել է գետը։ Այս մասին հայտնել է CGTN-ն։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է միայն 38 անձի փրկել, մնացած 13-ը համարվում են անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

  • Տիբեթում գտնված հետքերը կապել են հնագույն քաղաքակրթության հետ

    Տիբեթում գտնված հետքերը կապել են հնագույն քաղաքակրթության հետ

    Տիբեթի Նամցո լճի տարածքում գիտական արշավական խումբը հետաքրքիր գտածոներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է չինական CGTN-ն։ Նշվում է, որ հայտնաբերվել են ժայռապատկերներ, ինչպես նաև քարե գործիքներ ու դամբարաններ։ Ըստ աղբյուրի գտածոները կարող են հուշել հնագույն քոչվոր քաղաքակրթության մասին։ Նշվում է նաև, որ դրանք կապի մեջ են եղել այլ խմբերի հետ։

  • Չինաստանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

    Չինաստանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

    Չինաստանի Սիչուան նահանգում մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6 մագնիտուդանոց ցնցումը խլել է առնվազն 3 մարդու կյանք, իսկ 60-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է պետական CGTN հեռուստաալիքը։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը 40 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Երկրաշարժի հետևանքով նաև տասնյակ տներ են ավերվել, իսկ հազարավոր մարդիկ տարհանվել են։

  • Չինաստանում ջրհեղեղներ են․ զոհվել է առնվազն 12 մարդ

    Չինաստանում ջրհեղեղներ են․ զոհվել է առնվազն 12 մարդ

    Չինաստանում ևս հորդառատ անձրևները հանգեցնում են աղետալի իրադարձությունների, ինչպես վերջին շրջանում Եվրոպայում է։ Չինաստանի Չժենչժոու քաղաքում առատ տեղումների հետևանքով տարհանվել է շուրջ 200 հազար մարդ, իսկ 6000 հազար ծառայողներ մասնակցում են փրկարարական աշխատանքներին։ Այս մասին հայտնում է CGTN պետական հեռուստաալիքը։ Տեղումների հետևանքով հեղեղվել է նույնիսկ մետրոն, բայց փրկարարներին հաջողցել է տարհանել ուղևորներին։ Նշվում է նաև…

  • Ավազամրրիկ Մոնղոլիայում․ կան զոհեր ու տասնյակ անհետ կորածներ

    Ավազամրրիկ Մոնղոլիայում․ կան զոհեր ու տասնյակ անհետ կորածներ

    Մոնղոլիայում մարտի 13-ին ավազամրրիկ է մոլեգնել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ 81 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը։ Նշվում է, որ տեսանելիությունը քաղաքներում չի գերազանցում 1000 մետրը։ Երկրի իշխանությունները սահմանել են վտանգի դեղին մակարդակ ու խորհուրդ են տվել քաղաքացիներին՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տանից։ Ըստ աղբյուրի՝…

  • Չինաստանի արգելոցներից մեկում առաջին անգամ նկարահանել են վայրի պանդայի

    Չինաստանի արգելոցներից մեկում առաջին անգամ նկարահանել են վայրի պանդայի

    Չինաստանի Սիչուան նահանգում 20 տարի առաջ հիմնադրվել էր կենդանիների հազվագյուտ տեսակների պահպանման լեռնային արգելոց: Տեղեկացնում  է CGTN-ն: Կենդանաբանների սպասումները սկսել են իրականանալ, այնտեղ առաջին անգամ նկարահանել են վայրի պանդայի: Չինաստանում ընդհանուր գործում է ուժեղացված պաշտպանության մոտ 60 արգելոց, ինչը թույլ է տվել նրանց թվաքանակը միացնել մինչև մոտ 2 հազար առանձնյակի: Նշվում է, որ վայրի բնության…