Չինաստանում «Լեկիմա» թայֆունից զոհվածների թիվը հասել է 28-ի, ևս 20-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հարյուրավոր փրկարարներ այս պահին կատարում են որոնողական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող էր հասնել «Լեկիմա» թայֆունը: