Մարկոսը՝ Ակտոբե – Աստանա հանդիպման գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Մարկոսը՝ Ակտոբե – Աստանա հանդիպման գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ղազախստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց առաջատարների թվում գտնվող «Աստանային»:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Սա Մարկոսի՝ վնասվածքից հետո անցկացրած երկրորդ հանդիպումն էր: Մեր ընտրանու ֆուտբոլիստը 56-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Այս պարտությունից հետո «Ակտոբեն» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Աստանան» 44 միավորով երկրորդն է:

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ