Չինաստանում գործող Trip.com Group զբոսաշրջային խոշոր գործակալությունը հայտնում է, որ երկրում շուրջ 3.770 զբոսաշրջային վայրեր վերսկսել են աշխատանքները։
Չինաստանի տարբեր նահանգներից արդեն շատ զբոսաշրջիկներ տոմսեր են ամրագրել առաջիկա Աշխատանքի միջազգային օրվա համար: Բացի այդ Չինաստանում անվճար մուտքով բազմաթիվ մշակութային վայրեր այցելելու համար նույնպես առցանց-ամրագրում է պահանջվում:
Առցանց ամրագարման շնորհիվ գործակալությունը փորձում է խուսափել մարդկանց կուտակումներից և այսպիսով շարունակում է պայքարը համավարակի դեմ։
Աղբյուրը՝ China Daily․
