fbpx
Աշխարհ

Չինաստանը բողոքի նոտա է հղել Կանադային

Չինաստանը բողոքի նոտա է հղել Կանադային՝ ԱՄՆ-ում Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին արտահանձնելու կապակցությամբ։ РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։

Կանադայի արդարադատության նախարարը պաշտոնապես սկսել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի արտահանձնման գործընթացը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը հաստատել է, որ ԱՄՆ-ը կձգտի հասնել Կանադայից Վանչժոուի արտահանձնման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ