Չինաստանը չի միանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, երկիրը սահմանափակումներին հավանություն չի տալիս։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի բանկային և ապահովագրական գործունեության վերահսկման պետական կոմիտեի ղեկավար Գուո Շուկինը։
«Բացի դրանից` մենք կշարունակենք պահպանել առևտրային, տնտեսական և ֆինանսական նորմալ փոխանակումները համապատասխան կողմերի հետ»,- ասել է Գուո Շուքինգը: