fbpx
Աշխարհ

Չինաստանը կշարունակի համագործակցել Վենեսուելայի հետ

Չինաստանը կշարունակի Վենեսուելայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում` չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթագային PDVSA ընկերության նկատմամբ: Նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերջնականապես իշխանությունից զրկելու համար ԱՄՆ-ն արգելափակել է իր տարածքում ընկերության բոլոր ակտիվները: ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցներն այն դեպքում, երբ Մադուրոն լքի նախագահի պաշտոնը, իսկ իշխանությունն անցնի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ