Չինաստանը մայիսի 14-16-ը Դեղին ծովի հյուսիսային մասում մարտական հրաձգությամբ զորավարժություններ կանցկացնի։
Այս մասին ասվում է Չինաստանի ծովային անվտանգության վարչության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է զորավարժությունների շրջանի կոորդինատները, որի մուտքն արգելված է զորավարժությունների ժամանակ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: