Առևտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, պարունակում մի կետ, ըստ որի՝ Պեկինը պարտավորվում է չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնել երկու տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։
Փաստաթղթում խոսվում է 75 մլրդ դոլարի գումարի արդյունաբերական ապրանքների գնման մասին: Նաև չինական կողմը պետք է ձեռք բերի 50 մլրդ դոլարի էներգակիրներ, 40 մլրդ դոլար ծախսի օվկիանոսի այն կողմից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա և 35-40 մլրդ դոլար՝ ծառայություների սեկտորի վրա: Գործարքի ստորագրումն սպասվում է հունվարի 15-ին Սպիտակ տան Արևելյան դահլիճում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի մասնակցությամբ՝ շուրջ 200 հյուրերի ներկայությամբ:
Վաշինգտոնը և Պեկինը առևտրական գործարքի առաջին փուլը համաձայնեցրել են 2019 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն թույլ կտա նվազեցնել չինական արտադրանքի ամերիկյան մաքսատուրքերը և կրճատել ԱՄՆ-ի դեֆիցիտը ՉԺՀ-ի հետ առևտրում: