Սրտաբան Աննա Կորենևիչը խորհուրդներ է տվել թե ինչ քայլեր անել, երբ ճնշումը կտրուկ բարձրացել է։
Մասնագետը նշում է, որ կարևոր է այդ պահին խուճապի չմատնվել և հանգստանալ։
«Շատերը վախենում են, որ եթե ճնշումը բարձրացել եւ հասել է 180/100-ի, ուրեմն վե՛րջ, հիմա ուղեղի կամ սրտի կաթված կլինի։ Նման բան չկա»,- ասել է Կորենեւիչը։
Նրա խոսքով՝ կարևոր է մարդու արձագանքը․ որքան հանգիստ լինի այդ արձագանքը, այնքան ավելի լավ։
Մասնագետը խորհուրդ է տվել չփորձել կտրուկ իջեցնել բարձրացած ճնշումը, այլ դա անել սահուն։