Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է GSMA շարժական աշխարհ համաժողովին

Ամենադիտվածներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը հունիսի 28-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ  նախարար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։

Համաժողովի շրջանակներում Հայկ Չոբանյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է։

Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: Հունիսի 28-ից հուլիսի 1-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ: «GSMA» նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ ոլորտի նորամուծությունների, դրանց կիրառման համար անհրաժեշտ պայմանների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ամենաթարմ