fbpx
Աշխարհ

Չորրորդ մեդիագագաթնաժողովը տեղի կունենա Պեկինում

Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: Xinhua գործակալության այս առաջարկությանը համաձայնել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները:

Միջոցառումը, որը տեղի է ունեցել Xinhua գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ TACC, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, Russia Today լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային, Al Jazeera հեռուստաընկերությանը, Naspers հարավաֆրիկյան մեդիախմբին, The Hindu հնդկական թերթին: Որոշվել է աշխատանքային կարգով ճշտել համաժողովվի անցկացման ստույգ ժամանակը:

Նիստի մասնակիցները քննարկել են ԶԼՄ-ների գործունեության այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ թղթակիցների անվտանգության ապահովումը, բուն տեղեկատվության պաշտպանությունը, որակյալ լրագրողական կադրերի պատրաստումը: Շատ է խոսվել այն հնարավորությունների և մարտահրավերների մասին, որոնք կապված են մեդիական լանդշաֆթի արագ փոփոխության հետ, որտեղ ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են խաղում շարժական գաջեթները, սոցիալական ցանցերը:

Առաջին համաշխարհային մեդիահամաժողովը կայացել է 2009 թվականին Պեկինում, հաջորդը TACC-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2012 թվականին Մոսկվայում: 2016 թվականին երրորդ համաժողովի անցկացման վայր էր ընտրվել Դոհան (Կատար):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ