Kyodo
Ճապոնիան մտահոգություն է հայտնել ՌԴ-ին և Չինաստանին՝ սահմանների մոտ ավիացիայի համատեղ թռիչքի պատճառով
Ճապոնիայի իշխանությունները դիվանագիտական ուղիներով լուրջ անհանգստություն են հայտնել Ռուսաստանին և Չինաստանին Ճապոնիայի սահմանների մոտ երկու երկրների ռազմական ինքնաթիռների համատեղ թռիչքի կապակցությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։ Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության՝ երեքշաբթի օրը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և չինական ռազմական ավիացիայի վեց ռմբակոծիչներ համատեղ թռիչքներ են իրականացրել Ճապոնական ծովից դեպի Խաղաղ օվկիանոս, ինչպես նաև դեպի…
Ճապոնիայի ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է 1000 տրլն իենը
Առաջին անգամ Ճապոնիայի ներքին պարտքը գերազանցել է 1000 տրիլիոն իենը: Kyodo լրատվական գործակալությունը հայտնել է Ֆինանսների նախարարության ներկայացրած արդյունքները։ Նախորդ ֆինանսական տարվա վերջում (2021 թվականի ապրիլի 1- 2021 թվականի մարտի 31) այս պարտքը կազմում էր 1017 տրիլիոն իեն (7,82 տրիլիոն դոլար): Պետությունների երկարաժամկետ պարտավորությունների աճը շարունակվում է 18 տարի, սակայն առաջին անգամ այդ գումարը գերազանցել…
Հրթիռի 6 արձակում՝ մեկ ամսում․ Հյուսիսային Կորեան նորից հրթիռային փորձարկում է արել
Հարավային Կորեային ու Ճապոնիայից տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային Կորեան իր հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել՝ արդեն 6-րդն այս տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդագրություններ են տարածել Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ու Kyodo գործակալությունը՝ ճապոնական իշխանություններին հղումով։ Kyodo-ից հայտնում են, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ, բայց վնասի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։ Իսկ…
Աշխարհի ամենատարեց կինը նշել է իր 119-ամյակը
Գինեսի ռեկորդներում գրանցված աշխարհի ամենատարեց կինը օրերս նշեց իր 119-ամյակը։ Այս մասին գրում է Kyodo գործակալությունը։ Խոսքն այստեղ ճապոնուհի Կանե Տանակայի մասին է։ Նա իր 119-ամյակը նշել է 2022 թվականի հունվարի 2-ին։ Նշվում է, որ Տանական ապրում է ծերանոցում ու իրեն խնամողների հետ շփվում է ժեստերի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ Տանական այդքան էլ պասիվ կենսակերպ չի…
Մյանմարի նախկին ղեկավարին կարող են դատապարտել ավելի քան 100 տարվա ազատազրկման
Մյանմարում հեղաշրջումից հետո ձերբակալվել է երկրի նախկին փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժին, ում այս պահին սպառնում է 100 տարուց ավել ազատազրկում։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Սու Չժին անցնում է 10 քրեական գործերով ու նրան առաջադրված մի շարք մեղադրանքներ՝ հիմնականում կոռուպցիոն թեմաներով։ Նշենք, որ Մյանմարի նախկին ղեկավարը 76 տարեկան է։
Ճապոնիայում երկրաշարժից մարդիկ են տուժել
Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիարևելյան հատվածում՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ։ Երկրաշարժի հետևանքով տուժել է 3 մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Մասնագետները կանխատեսել են բազմաթիվ հետցնցումներ, որոնք առավել ուժգին կլինեն առաջիկա մի քանի օրերին։
Ճապոնացիների մեծ մասը կողմ է Օլիմպիական խաղերը չեղարկելուն կամ հետաձգելուն
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին կարճ ժամանակ է մնացել՝ ընդամենը 100 օր։ Այս ֆոնին, Ճապոնիայի բնակչության մեծ մասը անհամաձայնություն է հայտնել Օլիմպիական խաղերը նշված ժամկետներում անցկացնելուն։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ բնակչության միայն 24,5 տոկոսն է կողմ ՕԽ-ի արդեն որոշված ժամկետներում անցկացմանը։ Ճապոնացիները 39,2 տոկոսն առահասարակ կողմ է, որ խաղերը լիովին չեղարկվեն,…
Ճապոնիայում երկրաշարժից տուժել է առնվազն 11 մարդ
Ճապոնիայի Ֆուկոփի պրեֆեկտուրայում սեպտեմբերի 4-ին երկարաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 5 բալ։ Դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածք է ստացել առնվազն 11 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ։ Ըստ աղբյուրի՝ իշխանությունները տեղի բնակիչներին նախազգուշացրել են, որ առաջիկայում կարող է ունենալ նման ուժգնությամբ ևս…
Աբեի կառավարության գլխավոր քարտուղարը կմիանա վարչապետի պաշտոնի համար պայքարին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրաժարականի որոշման մասին հայտնի դառնալուց հետո իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ներսում սրվել է նախընտրական պայքարը։ Նախօրեին սկսվել էին շրջանառվել մի քանի հնարավոր թեկնածուների անուններ։ Այժմ էլ շրջանառության մեջ է դրվել Աբեի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգայի անունը։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Սուգան երկար ժամանակ առանցքային…
Հայտնի է, թե երբ կընտրվի Ճապոնիայի նոր վարչապետը
Ինչպես հայտնի էր դարձել՝ Ճապոնիայի Սինձո Աբեն հրաժարական է տալու՝ առողջական խնդիրների պատճառով։ Kyodo-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետին կընտրի սեպտեմբերի կեսերին։ Ի դեպ, Աբեն չի հայտնել, թե ով է հաջորդելու իրեն։ Նշվում է, որ որպես վարչապետի թեկնածու են դիտարկվում Ճապոնիայի ՊՆ նախկին ղեկավար Սիգերու Իսիբան, ԱԳ նախկին նախարար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի…
Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը
112 տարեկան հասակում Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով մահացածի ընտանիքին։ Նա մահացել է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրվարի 12-ին տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել որպես Երկրագնդի ամենատարեց մարդ: Վատանաբեն ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում և 20 տարեկանում տեղափոխվել է Տայվան, որտեղ…
Ճապոնիայում ատոմակայանի վառելիքաձող են գտել
Ատոմային էլեկտրակայանի վառելիքային սռնի հիշեցնող առարկա է գտնվել Ճապոնիայի հարավում։ Այս մասին հաղորդում է Кyodo-ին։ Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է Միյակոձիմա ոչ մեծ քաղաքում, որը ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայում է։ Այդ առարկան փողոցում պատահաբար գտել է տեղի բնակիչը։ Պրեֆեկտուրայի իշխանություններն անհապաղ գտածոն հայտնաբերելու վայր են կանչել ինքնապաշտպանության ուժերի տեղի կայազորի մասնագետներին։ Նրանք չափումներ են կատարել…
Չորրորդ մեդիագագաթնաժողովը տեղի կունենա Պեկինում
Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: Xinhua գործակալության այս առաջարկությանը համաձայնել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները: Միջոցառումը, որը տեղի է ունեցել Xinhua գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ TACC, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, Russia Today լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային,…
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» հուժկու թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս ասին հայտնում է Kyodo-ն: Ընդհանուր առմամբ՝ տարերքից տուժել է ավելի քան 120 մարդ: Նշենք, որ տարհանվել է ավելի քան 7 միլիոն մարդ: Նշենք, որ «Հագիբիս» թայֆունի մոտենալու պատճառով ճապոնական ավիաընկերությունները որոշել են չեղարկել հոկտեմբերի 12-ին նախատեսված մոտ 800…













