fbpx
Քաղաքականություն

Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միջազգային հանցագործություններից ազատվեն

Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միջազգային հանցագործություններից ազատվեն։ Նրանք պետք է պատասխան տան իրենց հակամարդկային արարքների համար։ Դրան հասնելու համար մենք պետք է միասին լինենք և պահանջենք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անհապաղ ԲԱՑՈւՄ և բազմազգ խաղաղապահ առաքելության տեղակայում՝ խաղաղությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Մենք պետք է ճանաչենք, ինչքան էլ ոմանց համար դա անհուսալի է, ինչքան էլ ոմանք կներկայացնեն դա որպես արկածախնդրություն, նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ նրանք հռչակել են իրենց անկախությունը 1991 թվականին անցկացված հանրաքվեի միջոցով և դա փաստ է:

Հրամայական է, որ մենք հարգենք Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը և երաշխավորենք, որ նրա ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և արժանապատիվ:

Եկեք չխաբվենք Ռուսաստանի խաղաղության և կայունության հռետորաբանությանը։ Դա կեղծիք է։ Նույն կերպ չհավատաք ռուսական քարոզ անող ու դրանց արդարացնող ագենտուրային, որոնք հանդես կգան թե որպես ամենաուժեղ ռազմասերներ կամ թե ամենաազատ լիբերալներ, կամ թե Արցախում իրենց կհորջորջեն որպես ամենայն հայոց հայերանսերներ։

Ժամանակն է, որ մենք տեր կանգնենք մեր իրավունքներին և պահանջենք արդարություն։ Սա մեր բոլորի իրավունքն է։ Եկեք մեր համերաշխության ձայնը բարձրացնենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ և չվախենանք ճշմարտությունն ասելուց, որքան էլ դա դժվար լինի։ Միասին մենք կարող ենք փոփոխություններ կատարել և ապահովել ավելի պայծառ ապագա բոլորի համար:

Նարեկ Այվազյան 

azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ