Քրիս Հոյի ընտանիքը՝ քաղցկեղի դեմ պայքարի ճանապարհին

Հրապարակող՝

Sir Chris Hoy, six-time Olympic champion, and his family have opened up about the emotional challeng

Ամենադիտվածներ

Օլիմպիական վեցակի չեմպիոն Քրիս Հոյը և նրա ընտանիքը կանգնել են կյանքի ամենաբարդ փորձության առաջ՝ քաղցկեղի չորրորդ փուլում ախտորոշումից հետո։ Նա և կինը՝ Լեդի Սառան, որոշել են երեխաներին բացատրել իրավիճակը հնարավորինս մեղմ, բայց այնուամենայնիվ փոքրիկ Կալլումը և Քլոյը հարցրել են ամենադժվար հարցերը․ «Դա իմ պատճառով է՞», «Հնարավո՞ր է, որ ես էլ հիվանդանամ», «Հայրիկը կմա՞». Այս խոստովանությունները բացահայտում են, թե որքան ցավոտ և դժվար է երեխաների համար նման լուրի հետ առերեսվելը։

Ընտանիքը միասին ստեղծել է յուրահատուկ խորհրդանշական նախագիծ՝ պատին նկարած ծառին ամեն օր վարդագույն ծաղիկներ ավելացնելով, որպես հայրիկի բուժման ընթացքի խորհրդանիշ։ Քրիսը նշել է, որ ծառի յուրաքանչյուր նոր բողբոջը ոչ միայն երեխաների հույսն էր, այլև իր համար էր կարևոր․ «Դա իմ ամեն օր տեսած լավ փոփոխությունն էր»։ Այս նախաձեռնությունն ընտանիքին օգնել է միասին հաղթահարել դժվարությունները՝ յուրաքանչյուր առավոտ տեսնելով, թե ինչպես է ծառը վերականգնվում, նույնիսկ երբ ինքն իրեն ավելի թույլ էր զգում։

Բացի Քրիսի հիվանդությունից, Սառան նույնպես պայքարում է անբուժելի բազմակի սկլերոզի դեմ, ինչը ևս մեկ դժվարություն է ընտանիքի համար։ Սակայն նրանք շարունակում են պայքարել, խոսել իրենց զգացմունքների մասին և հանրությանն ուղղել կոչեր՝ ժամանակին հետազոտվել ու ուշադրություն դարձնել առողջությանը։ Քրիս Հոյի պատմությունը այսօր ոգեշնչում է շատերին՝ ցույց տալով, որ ուժը միայն հաղթանակներում չէ, այլ նաև՝ անկեղծության և միասնականության մեջ։

Ամենաթարմ