Ապրիլի 24-ին, ժամը 03:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Mazda Motor» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի մոտակայքում «Ford Scorpio» մակնիշի ավտոմեքենան՝ (վարորդ՝ Կ.Բ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։