fbpx
Հասարակություն

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում «Mercedes C350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը. վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ