Քիչ թե շատ մաքուր ջրի հսկայական ջրամբար է հայտնաբերվել ԱՄՆ Արևելյան ափի մոտ, Ատլանտյան օվկիանոսի ժայռերի շերտերում, համաձայն այն հետազոտության, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: Այս մասին տեղեկացնում է Life-ը։
Ջրամբարը տարածվում է 15 հազար մղոնի վրա, Նյու Ջերսիից մինչև Մարթաս Վինյարդ և, ինչպես կարծում են գիտնականները, կարող է պարունակել մոտ 670 խորանարդ մղոն աղահամ ջուր։ Նման ծավալը կազմում է Միչիգան լճի ընդհանուր ծավալի կեսից ավելին։
«Կարևոր է հիշել, որ դրանք բաց քարայրներ չեն կամ լճեր ծովի հատակին։ Դա ջուր է քարի ծակոտիներում, այնպես որ՝ դրանք նման են ջրով հագեցած սպունգի»,- ասել է Կոլումբիայի համալսարանի դոկտոր Քլոյա Գուստաֆսոնը։
Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկական և կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էնդրյու Ֆիշերի խոսքով՝ ջրի արդյունահանումը լեռնահանքերից ու դրա մշակումը՝ խմելու համար պիտանի դարձնելու նպատակով, հավանաբար, թանկ կարժենան և, գուցե, գործնականում նպատակահարմար չեն լինի։

